Լիբիայում ՄիԳ-29 է կործանվել

Սեպտեմբերի 8-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ռուսախոս օդաչուն պատմում է, թե ինչպես է լիբիական ավիաբազաներից մեկից մոտ 45-70 կմ հեռավորության վրա վթարվել։ Նրա պնդմամբ՝ ՄիԳ-29 կործանիչը ոչնչացել է, սակայն ինքը հասցրել է կատապուլտի միջոցով փրկվել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մի-24 ուղղաթիռը մոտենում օդաչուին՝ հավանաբար տեղափոխելու համար։

Հայտնի չէ, թե տեսանյութն իրականում երբ է նկարահանվել, սակայն կան պնդումներ, որ օդաչուն ռուսական «Վագներ» զինյալների մասնավոր խմբի անդամներից է։

Հատկանշական է, որ Լիբիայում ՄիԳ-29-երի առկայության մասին այս տարի հայտարարել էր ԱՄՆ զինված ուժերի Աֆրիկայի հրամանատարությունը, ինչպես նաև Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» (GNA) անվտանգության պետը: Նշվում էր, որ իրենց տեղեկություններով Սիրիայի ռուսական Հմեիմիմ ավիաբազայից «Լիբիայի ազգային բանակ»-ի (LNA) ղեկավար գեներալ Խալիֆա Հաֆթարին աջակցելու նպատակով Լիբիա են մեկնել 4-րդ սերնդի կործանիչներ, այդ թվում՝ 6 միավոր ՄիԳ-29 ինքնաթիռ։

19 մայիսի, 2020թ. | ՄիԳ-29 կործանիչը Ջուֆրա ավիաբազայում
19 մայիսի, 2020թ. | ՄիԳ-29 կործանիչը Ջուֆրա ավիաբազայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *