Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել Սիրիայի էներգետիկ 40 ենթակառուցվածք

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Պատվիրակութան կազմում է եղել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այդ երկիր մեկնել է վերջին ութ տարում առաջին անգամ։ Նա Դամասկոսում հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադին և ԱԳՆ Վալիդ Մուալլեմին։

Հանդիպումներից հետո Լավրովը, Յուրի Բորիսովը և Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Յուրի Բորիսովը հայտարարել է, որ կողմերն աշխատում են մի համաձայնագրի շուրջ, որով Ռուսաստանը պետք է վերականգնի Սիրիայի էներգետիկ ենթակառուցվածքներից 40-ը։ ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ Սիրիայի տնտեսության վերականգնման խոչընդոտներից մեկն այն է, որ քրդերն ու ԱՄՆ֊ն արգելում են երկրի իշխանությունների հասանելիությունը ածխաջրածնային հանքավայրերին, ինչն օրենքով պատկանում է կառավարությանը։

Հանդիպումներից հետո Լավրովը, Յուրի Բորիսովը և Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Հանդիպումներից հետո Լավրովը, Յուրի Բորիսովը և Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կառավարական ուժերի կողմից Իդլիբում վերահսկվող տարածքներն ընդլայնվել են ռուս֊թուրքական համաձայնագրից հետո։ Ըստ ռուս նախարարի՝ հիմք կա կարծելու, որ ռուս֊թուրքական ուժերն ավարտին կհասցնեն Իդլիբի ապառազմականացման գոտում «ահաբեկիչներին ընդդիմադիր ուժերի սահմանազատելու գործընթացը»։ Բացի այդ, կողմերը պետք է անվտանգության գոտի ստեղծեն Մ4 մայրուղու շուրջ, որտեղ այս պահին անցկացվում են ռուս֊թուրքական համատեղ պարեկային գործողություններ։

Լավրովը նաև նշել է, որ Սիրիայի սահմանադրական խորհրդի աշխատանքների համար հստակ ժամկետներ սահմանված չեն և չեն լինելու։ Նշենք, որ 9-ամսյա դադարից հետո սահմանադրական խորհուրդը Ժնևում աշխատանքները վերսկսել էր օգոստոսի 24-ին։

Ասուլիսի ընթացքում նաև անդրադարձ է եղել լիբիական կոնֆլիկտին։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Սիրիայի տարածքով Լիբիա ռուսական զորք ուղարկելու մասին տեղեկությունները որևէ փաստով չեն ապացուցվել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի և Իրանի հետ համարվում է սիրիական կոնֆլիկտի կարգավորման երաշխավոր կողմերից մեկը։ 2020թ․ փետրվար֊մարտին Իդլիբում կառավարական ուժերի և թուրքական զինված ուժերի միջև բախումներից հետո Թուրքիան ու Ռուսաստանը համաձայնեցին միասին պարեկային գործողություններ սկսել Սիրիայի Մ4 մայրուղու երակայնքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *