Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գեներալ է մահացել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Սիրիայում սրտի կաթվածից մահացել է Թուրքիայի ԶՈւ բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանը (Sezgin Erdoğan)։

Տեղեկությունը փոխանցում է թուրքական TRT haber լրատվականը։ Նշվում է, որ Իդլիբ նահանգում իրականացվող ծառայության ընթացքում գեներալի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Բրիգադային գեներալ Սեզգին Էրդողան

Հիշեցնենք, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Մ4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ ուժերը մարտի 5-ին ձեռք բերված համաձայնության շրջանակներում պարեկային գործողություններ են իրականացնում։

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Թուրքիայի ԶՈւ և Ժանդարմերիայի 186 կորուստ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *