Վերջին 5 տարում Ռուսաստանը վերազինել է 20 ավիագունդ

Վերջին 5 տարիների ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 20 ավիագունդ ստացել է նոր ավիատեխնիկա, իսկ 25 աերոդրոմներում այժմ ընթանում է վերակառուցման աշխատանքներ։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ գնդապետ Սերգեյ Սուրովիկինը․ փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։

Պաշտոնյան մանրամասնել է, որ վերջին 5 տարիների ընթացքում վերազինված ավիագնդերը համալրվել են Սու-30ՍՄ, Սու-34, Սու-35Ս, ՄիԳ31ԲՄ ինքնաթիռներով և Կա-52, Մի-28Ն, Մի-35Մ, Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռներով։

Սու-35Ս բազմանպատակային կործանիչ
Սու-35Ս բազմանպատակային կործանիչ

Վերակառուցվող աերոդրոմներից 2-ը՝ «Ստեպը» (ռուս․՝ Степь) և «Վորոնեժը» նախատեսված է շահագործման հանձնել այս տարի, ևս 5-ը՝ «Պլեսեցկ», «Սավասլեյկա», «Նագուրսկայա», «Կիզիլ», «Բուրեվեստնիկ» աերոդրոմները՝ մինչև 2023 թվական։ Նշենք, որ 2019 թվականին Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ արդիականացման և թարմացման ամբողջ ծրագիրը ներառում է 106 աերոդրոմ։

Սուրովիկինը նաև հայտնել է, որ 2021 թվականին նախատեսված է շահագործման հանձնել առաջին հետախուզական-հարվածային ԱԹՍ-ները։ Նշենք, որ Ռուսաստանը վերջին տարիներին փորձում է լրացնել իր տեխնոլոգիական բացը մասնավորապես հարվածային ԱԹՍ-ների հարցում։ Նախկինում Շոյգուն հայտարարել էր, որ 2019 թվականին բանակը պիտի ստանար առաջին հարվածային ԱԹՍ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *