Մայիսի 5-ին Ղազախստանում կայացել է «Ղազախստանյան փամփուշտների գործարանի» բացման արարողությունը։ Ղազախստանը հույս ունի, որ գործարանի գործարկումը կծածկի Ղազախստանի զինված ուժերի պահանջարկը և կդառնա անգամ արտահանող։
Այս մասին հայտնում է ղազախական ռազմարդյունակաբերական համալիրի կայքը։

«Այս նախագիծը թույլ կտա մեզ թողարկել ՀԱՊԿ երկրներում կիրառվող ստանդարնետներով ապրանքներ։ Այսպիսով՝ Ղազախստանը կկարողանա ազատվել այլ երկներից այս տեսակի զինամթերք ներկրելու կախումից», ” նշվում է հաղորդագրության մեջ։
Ռազմական թեմաներով մասնագիտացված bmpd բլոգը գրում է, որ մեկ տարում 30 մլն փամփուշտ արտադրող գործարան բացելու համաձայնագիրը կնքվել է 2016 թվականին, սակայն դրա գործարկման ժամկետները զգալիորեն փոփոխվել են։