Ռուսաստանը 20 բելառուսական տանկ է արդիականացրել 2017-ից

Մայիսի 6-ին Բելառուսի զինված ուժերը ստացել է ռուսական «Ուռալվագոնզավոդի» արդիականացրած Տ-72 տանկերի հերթական խմբաքանակը՝ բաղկացած 5 միավորից։ Տանկերն արդիականացվել են առկա պայմանագրով՝ մինչև Տ-72Բ3 տանկի մակարդակի։

Ըստ Բելառուսի ՊՆ տարածած հաղորդագրության՝ տանկերը կահավորվել են ավելի հզոր շարժիչով և սպառազինությամբ։ Ուժեղացվել է նաև տանկի զրահաշերտը։

2019-ի մայիսին հայտարարվել էր, որ Ռուսաստանը արդիականացնելու է Բելառուսի ԶՈւ սպառազինության հերթական 10 Տ-72 տանկը։ Մինչ այդ արդիականացվել էր 15 միավոր Տ-72։

Բելառուսը 2018 թվականի նոյեմբերին ստացել էր 10 միավոր Տ-72Բ3 արդիականացված տանկերի խմբաքանակ։ Եվ ևս մեկ խմբաքանակ արդիականացված տանկեր Բելառուսը ստացել էր 2017 թվականի հունվարին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *