Ռուսաստանը ֆորմալ հետաձգել է զորակոչը

Նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում գարնանային զորակոչի որոշ միջոցառումներ հետաձգվել են։ Զորակոչը մեկնարկում է ապրիլի 1-ին, սակայն նորակոչիկները Զինված ուժերը կհամալրեն մայիսի 20-ից ոչ շուտ։

Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳՇ զորակոչային վարչության պետ գեներալ-գնդապետ Եվգենի Բուրդինսկին։ Փոխանցում է ՌԴ ՊՆ «Կռասնայա զվեզդա» թերթը։ Գարնանային զորակոչին Զինված ուժերը համալրելու էր 135 հազար նորակոչիկ։

«ՏԱՍՍ» գործակալությունն էլ հայտնում է, որ Սանկտ-Պետերբուրգում զինվորական կոմիսարիատը դադարեցրել է աշխատանքները։

Հարկ է նշել, որ դեռևս մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ զորակոչը չի հետաձգվելու, իսկ նորակոչիկները կմնան առանձնացած՝ մինչև նրանց մոտ չբացառվի վիրուսի առկայությունը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար գարնանային զորակոչը հետաձգվել է նաև Ադրբեջանում,  Վրաստանում և Ուկրաինայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *