Ուկրաինան հետաձգում է զորակոչը

Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կանգնեցվել է զորակոչը։ Որոշումը ստորագրել է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային ուժերի հրամանատարը։

Այս մասին հայտնում է «Ունիան» լրատվական գործակալությունը։

Երկրում մինչև ապրիլի 3-ը պաշտոնապես հայտարարվել է կարանտին։ Կարանտինի կանոնները խախտելու համար սահմանվել են տուգանքներ։

Զինկոմիսարիատներին և տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է շարունակել փաստաթղթավորման փուլը։

Գարնանային զորակոչը հետաձգվել է նաև հարևան Վրաստանում։ Իսկ Ադրբեջանում, որտեղ տարվա մեջ զորակոչ անցկացվում է 4 անգամ՝ 3 ամիսը մեկ, զորակոչը մեկնարկում է ապրիլին։ Դրա ժամկետների փոփոխության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *