Ադրբեջանում հնարավոր է՝ զորակոչը հետաձգեն

Ադրբեջանում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով խորհրդարանի քննարկմանն է դրվելու ապրիլի 1-30-ը սպասվելիք գարնանային զորակոչը մինչև մայիսի 31-ը հետաձգելու մասին օրինագիծը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Հարցը խոհրդարանի նիստում քննարկվելու է մարտի 30-ին։

Նշենք, որ Ադրբեջանում պարտադիր զինծառայության համար զորակոչ լինում է տարին 4 անգամ՝ երեք ամիսը մեկ։ Գարնանային զորակոչը սկսում է ապրիլին։

Ադրբեջանում մարտի 23-ին մտցվել է խիստ կարանտինային ռեժիմ, ըստ որի ամբողջությամբ փակվել են Բաքու, Սումգայիթ և Ապշերոն քաղաքների մուտքերը։ Պարտադիր ինքնամեկուսացում է սահմանվել 65 տարեկանից բարձր անձանց նկատմամբ։ Արգելվել է 10 անձից ավել մարդկանց հավաքը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար գարնանային զորակոչը հետաձգվել է Վրաստանում, Ուկրաինայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *