Իրանի ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականը կորոնավիրուսից մահացել է. Al Arabiya

Մարտի 13-ին նոր կորոնավիրուսից մահացել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան զինվորական Նասեր Շաբանին:

Այս մասին հայտնում է Al Arabiya լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի խոսնակ Ռամեզան Շարիֆին։ Աղբյուրը նաև հավելել է, որ ԻՀՊԿ առնվազն 5 զինվորական մահացել է նոր կորոնավիրուսից։

ԻՀՊԿ կորոնավիրուսից մահացած զինվորական Նասեր Շաբանին
ԻՀՊԿ կորոնավիրուսից մահացած զինվորական Նասեր Շաբանին

Հիշեցնենք, որ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին։ Մոտ մեկ ամսվա ընթացքում երկրում գրանցվել է 11 364 վարակման դեպք, որից 514֊ը՝ մահվան ելքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *