Պենտագոնը զինվորականներին և նրանց հարազատներին չի թողնի այցելել որոշ երկրներ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը զինված ուժերի զինծառայողների համար երկիրը լքելու մասնակի և խիստ արգելք է սահմանել՝ 2 ամիս ժամկետով։ Արգելքը տարածվում է կորոնավիրուսի տարածման 3-րդ մակարդակի (ըստ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի») երկրներ այցի վրա, որոնց թվում են Իտալիան, Իրանը, Հարավային Կորեան և Չինաստանը։

Փաստաթուղթը հրապարակվել է ՊՆ կայքում։

Իսկ Պենտագոնի քաղաքացիական ծառայողներին արգելվում է այցելել նաև 2-րդ մակարդակի երկրներ, այս պահին դա Ճապոնիան է։

Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահագները 30 օրով կփակի սահմանները Եվրոպայի և որոշ այլ երկրների համար, երկիր չեն կարողանա վերադառնալ նաև Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Իտալիայում ծառայող ԱՄՆ զինված ուժերի զինծառայողները և նրանց ընտանիքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *