Թուրքիայում ավարտվել են ռուս-թուրքական բանակցությունները

Մարտի 13-ին Թուրքիայում ավարտվել են մարտի 10-ին սկսված Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի շուրջ ռուս֊թուրքական բանակացությունները։ Բանակցությունների արդյունքում ստորագրվել է գործողությունների երկկողմ համաձայագիր։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Թուրք նախարարը նշել է, որ ըստ համաձայագրի՝ մարտի 15-ին կսկսվեն Սիրիայի Մ4 մայրուղու երկայնքով թուրք֊ռուսական համատեղ պարեկությունները։

Բացի այդ, աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվելու են կոորդինացման համատեղ կենտրոններ։

Հիշեցնենք, որ համատեղ պարեկության մասին համաձայնությունը ձեռք էր բերվել մարտի 5-ին, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ԹՀ և ՌԴ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։

Հանդիպման ավարտին երկու երկրի ղեկավարները համատեղ մամուլի ասուլիս անցկացրին ու հայտարարեցին, որ Իդլիբում իրավիճակի կարգավորման շուրջ ստորագրվել է համաձայնագիր։

Ըստ այդ համաձայնագրի՝

  • Մարտի 6-ի կեսգիշերին ժամը 00։00֊ի դրությամբ Իդլիբում հաստատվում է հրադադար;
  • Մ4 մայրուղուց հյուսիս և հարավ 6֊ական կմ խորությամբ հաստատվում է անվտանգության գոտի։ Անվտանգության գոտու մանրամասները 7 օրվա ընթացքում պետք է հաստատվեն ՌԴ և ԹՀ ՊՆ֊ների կողմից;
  • Մարտի 15-ից Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերը Մ4 մայրուղու երկայնքով՝ Թրումբա բնակավայրից դեպի Այն ալ Հավր բնակավայրն իրականացնելու են համատեղ պարեկային ծառայություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *