Համաձայն Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ 2013-ի հունիսի 4-ին ստորագրած հրամանագրի՝ հուլիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ զորակոչը։
Նշենք, որ զորակոչը շարունակվելու է մինչև հուլիսի վերջ։
Ինչպես Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, ԱՀ Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունն իր կայքում նոր բաժին էր գործադրելու, որտեղ նորակոչիկը, լրացնելով անունը, ազգանունն ու մի շարք այլ տվյալներ, կարող էր իմանալ, թե որ զորամաս են իրեն տանելու։ Նշված բաժինը հունիսի 30-ից արդեն ակտիվ է։
Հավելենք նաև, որ ըստ նախագահի հրամանագրի և Ադրբեջանի 38.1.1 «Զինվորական պարտավորվածության և զինծառայության մասին» օրենքի՝ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած զինվորները հուլիսի 1-30-ը ժամանակահատվածում զորացրվելու են՝ համալրելով պահեստազորը։