«Հայրենիքիս զինվորն եմ» ճամբարն ավարտվեց

Դիլիջանում հունիսի 30-ին  կայացավ «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների փակման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-ից 22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից ու Սփյուռքից:

1BdjBYAn0uQRrBeoWQk1Sq4eWl
Երիտասարդական ճամբարների վերջին օրը ճամբարի մասնակից ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է մարզական ռեկորդ՝ 3333 անգամ կատարելով ձեռքերը ցած իջեցրած դրությունից 5,5 կգ կցագնդիկները դեպի վերև բարձրացում: Մարզիկը իր նոր ռեկորդը նվիրել է Հայոց բանակին:

«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական պաշտոնյաներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով` ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը և հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:

Ճամբարների ընթացքում Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի մարզիչները կազմակերպել են հրաձգության դասընթացներ՝ երիտասարդներին տալով հրաձգության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *