Ադրբեջանում զորակոչին վերաբերող տեղեկություններ կհայտնեն կարճ հաղորդագրությամբ

Ադրբեջանի  Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը հայտնում է, որ զորակոչի իրականացման գործընթացում փոփոխություններ են եղել։

Համաձայն ծառայության հաղորդագրության՝ այսուհետ զորակոչիկների ու նրանց հարազատների բջջային հեռախոսներին ուղարկվելու են կարճ հաղորդագրություններ (SMS), որտեղ ընդգրկված է լինելու այն զորամասի մասին տեղեկություններ, որտեղ էլ տվյալ զորակոչիկը պետք է ծառայի։

Այս հարցին վերաբերող օրինագիծն արդեն հաստատվել է կառավարության կողմից։

Բացի այդ, զորակոչիկը հնարավորություն կստանա զորամասի մասին տեղեկությունները գտնել Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության կայքի բաժնում՝ էլեկտրոնային հասցեով ու անձնական տվյալներով կայքում գրանցվելով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *