«Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները կավելանան». Իլհամ Ալիև

Անցած տարում Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղել է 13 զորավարժություն, իսկ այս տարի դրանց թիվն ավելի շատ է լինելու։ Ադրբեջանը շարունակելու է նաև Թուրքիայից ժամանակակից զինատեսակներ գնել։

Այս մասին փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Փետրվարի 25-ին պաշտոնական այցով Բաքու էր մեկնել թուրքական պատվիրակությունը՝ նախագահ Էրդողանի գլխավորությամբ՝ մասնակցելու «ռազմավարական համագործակցության խորհրդի»* 8-րդ նիստին։ Երկողմ և պատվիրակությունների միջև հանդիպումներից հետո Ալիևն ու Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս անցկացրին։

*Այս խորհրդից Թուրքիան ստեղծել է իր գրեթե բոլոր հարևանների հետ։

Ալիևը նաև հայտարարել է, թե թուրքական պատվիրակության հետ քննարկվել է նաև «համատեղ արտադրության» հարցը։

Թուրքական պատվիրակության այցի ընթացքում կողմերի միջև նաև տարբեր ոլորտների արձանագրություններ ու հուշագրեր են ստորագրվել։ Այդ թվում՝ պաշտպանության նախարարների միջև ստորագրվել է «Ռազմական֊ֆինանսական համագործակցության» մասին արձանագրություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *