Սիրիայի բանակը թուրքական ԱԹՍ է խոցել. SANA

Փետրվարի 25-ին սիրիական Իդլիբ նահանգի Դադիք բնակավայրում Սիրիայի բանակը խոցել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ)։

Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։ Համացանցում տարածվել են խոցված ԱԹՍ֊ի լուսանկարներ, որտեղ երևում է թուրքական արտադրության ԱՆՔԱ-Ս խոցված ԱԹՍ֊ն։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի ԶՈւ աջակցությամբ գրավել էր Իդլիբի Նայրաբ բնակավայրը, որն, ըստ թուրքական աղբյուրների, ճանապարհ է բացել դեպի Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում գտնվող Սերաքիբ բնակավայրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *