Հնդկաստանում կրկին ՄիԳ–29Կ է վթարվել

Փետրվարի 23–ին Հնդկաստանում՝ Գոաում, ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել է ՄիԳ–29Կ կործանիչ։ Զոհեր չկան՝ օդաչուն բարեհաջող կատապուլտ է արել։

Այս մասին հայտնել է Հնդկաստանի ՌԾՈւ խոսնակը իր թվիթերյան էջում։

Վերջին մեկ տարվա ընթացքում սա ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ կործանիչների երկրորդ վթարն է Հնդկաստանում։ Նախորդ դեպքը եղել էր 2019–ի նոյեմբերին։ Այն ժամանակ վթարի պատճառը թռչուններն էին եղել, որոնք բախվել էին ինքնաթիռին ու վնասել շարժիչը։

Իսկ ավելի վաղ՝ 2018 թվականի հունվարին, Հնդկաստանում կրկին կործանվել էր ՄիԳ–29Կ ինքնաթիռ։ Այս դեպքի հետրանքով նույնպես զոհեր չէին եղել։

2004 և 2010 թվականներին կնքված պայմանագրերով Ռուսաստանը Հնդկաստանին փոխանցել է ընդհանուր 45 միավոր ՄիԳ-29Կ/ԿՈՒԲ կործանիչներ։ Արժանահիշատակ է, որ 2011 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում կործանվել էր Հնդկաստանի համար նախատեսված ՄիԳ-29ԿՈւԲ կործանիչներից մեկը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *