Հնդկաստանի ՌԾՈւ-ն սպառազինության են ընդունել առաջին 15 «ՄիԳ-29Կ/ԿՈւԲ» տախտակամածային կործանիչները։ Հղում տալով Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Քուրիեն Էնթոնիին՝ հայտնում է Defense News-ը։ Այդ ինքնաթիռները նախատեսված են «Վիկրամադիտյա» («Ադմիրալ Գարշկով») ավիակրի համար։
«Ադմիրալ Գարշկով» ավիակրի վերանորոգման և արդիականացման խոշոր պայմանագրի շրջանակներում 2004 թվականին Հնդկաստանը ձեռք է բերել 16 «ՄիԳ-29Կ/ԿՈւԲ» կործանիչ։ Գործարքը կազմել է 650 մլն դոլար։ Պաշտպանության նախարար Էնթոնին չի հայտնել, թե ինչու են Հնդկաստանին փոխանցել միայն 15 կործանիչ ։ Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանում կործանվել էր Հնդկաստանի համար նախատեսված «ՄիԳ-29ԿՈւԲ» կործանիչներից մեկը և հնարավոր է, որ փոխարինող ինքնաթիռը դեռ պատրաստ չէ։
2010 թվականին Հնդկաստանը Ռուսաստանից ձեռք է բերել 1,5 մլրդ դոլար արժողությամբ 29 ՄիԳ-29Կ կործանիչների լրացուցիչ խմբաքանակ։ Կործանիչներն առաքվում են Հնդկաստան 2009 թվականի դեկտեմբերից։