Պաշտոնանկություններ ՀՀ զինված ուժերում

ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ նախագահը ստորագրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոններից ազատելու մասին հրամանագրեր:

Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի կայքում (1, 2)

Արթուր Բաղդասարյանը ՌՈ պետի պաշտոնում նշանակվել էր 2017թ. մայիսին, իսկ Ալեքսան Ալեքսանյանը բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնել էր անցյալ տարվա նոյեմբերի 28-ից:

Հիշցնենք, որ երեկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ լինելու են կադրային փոփոխություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *