Այսօր՝ փետրվարի 18–ին, Ղրիմի Կերչ քաղաքում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ, ռուս․՝ ФСБ) ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել է երկու անչափահասի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» ռուսական պետական լրատվական գործակալությունը։
Ձերբակալված անչափահասներից մեկը ծնվել է 2003, մյուսը՝ 2004 թվականին։ Նրանց մոտ հատուկ ծառայությունները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ անչափահասները նախապատրատում էին 2 ահաբեկչական գործողություն կրթական հաստատություններում։
Այժմ քննարկվում է ձերբակալվածների վրա ՌԴ ՔՕ 30 և 205*-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը։
*ՌԴ Քրեական օրենսգրքի 30–րդ հոդվածը (Հանցագործություն նախապատրաստել) կիրառվում է ծանր կամ հատուկ ծանր հանցագործությունների դեպքում։ ՔՕ 205–րդ հոդվածը (Ահաբեկչական գործողություն) նախատեսում է 10-15 տարի ազատազրկում։