Նախիջևանի առանձին համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը վարժանքներ է սկսել, և խաղարկում է ձմռան բարդ եղանակային պայմաններում բարձրլեռնային տեղանքում գործողություններ:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հատուկջոկատայիններից բացի վարժանքներին ներգրավվել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներ: Մասնավորապես՝ խաղարկվել են ձմռան պայմաններում տեղաշարժման, տեղակայման, լեռնային պատրաստության, հրաձգության և որոնաղափրկարարական գործողությունների դրվագներ:
Նշենք, որ Նախիջևանում կա տարբեր ուժային գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունների պրակտիկա: Նման համատեղ զորավարժություն անցկացվել էր, օրինակ՝ 2018-ի հոկտեմբերին: