Հունվարի 18-20–ը Տարտուսում Սիրիայում ռուսական զորքն ու Սիրիայի ԶՈւ–ն անցակացրել են համատեղ զորավարժություն։ Զորավարժությանը մասնակցել են մոտ 2000 զինծառայող, ներգրավվել են նավեր։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Զորավարժության ընթացքում զինծառայողները Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կայանը պաշտպանել են պայմանական հակառակորդի ահաբեկչական գործողություններից ու դիվերսիաներից։
Ռուս–սիրիական վերջին զորավարժությունը եղել էր 2019 թվականի դեկտեմբերին՝ կրկին Տարտուսում և Միջերկրական ծովում։ Այն ժամանակ խաղարկվել էր պայմանական հակառակորդի ԱԹՍ–ներով հարձակման և դիվերսիայի հակազդման սցենարներ։
Հիշեցնենք, որ Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան տեղակայված է 2015 թվականի սեպտեմբերից, իսկ Տարտուսում գործող նյութատեխնիկական ապահովման կայանը կազմավորվել է 1971 թվականին՝ նպատակ ունենալով սպասարկել Միջերկրածովյան նավախմբին։