Ռուսաստանն այս տարվա փետրվարի վերջ կսկսվի «Պանցիր–Ս1» ԶՀՀՀ–ների մատակարարումը Սերբիային։ Նշվում է, որ «Պանցիր–Ս1»–երի փոխանցման գործընթացը ընթանում է պայմանագրով նախատեսված գրաֆիկով։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Մատակարարվող տեխնիկայի քանակի և պայմանագրի արժեքի մասին չի նշվում։
Նշենք, որ «Պանցիր–Ս1»–եր գնելու մասին հայտնի դարձավ, երբ 2019 թվականի հոկտեմբերին Սերբիայի նախագահ Ալեքսնադր Վուչիչը հաստատեց գործարքի մասին խոսակցությունները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Վուչիչն այցելել էր «Սլավոնական վահան» ռուս–բելառուս–սերբական համատեղ զորավարժությանը, որի համար Ռուսաստանը Սերբիա էր բերել Ս–400 և «Պանցիր–Ս1» համալիրներ։

Ավելի ուշ՝ 2019 թվականի նոյեմբերին, «Ռոսօբարոնէքսպորտի» տնօրեն Ալեքսանդր Միխեևն էր հայտնել, որ սերբ մասնագետները վերապատրաստվում են Ռուսաստանում: