Իրանում ուկրաինական ինքնաթիռի վրա արձակվել էր «Տոռ Մ-1»-ի 2 հրթիռ

Իրանի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը հրապարակել է հունվարի 8-ին Իրանում կործանված ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռի մասին զեկույց:

Ինքնաթիռի թռիչքի և տեխնիկական այլ մանրամասներից բացի՝ զեկույցում նշվում է, որ ինքնաթիռի ուղղությամբ արձակվել է «Տոռ Մ-1» ՀՕՊ համակարգի 2 հրթիռ:

«Տոռ Մ-1»-ի հրթիռի մնացորդը Իրանում

Դեպքից մի քանի օր անց՝ հունվարի 11-ին իրանական կողմը ընդունել էր, որ ինքնաթիռը իրենք են խոցել պատահմամբ, քանի որ լարված իրավիճակում ինքնաթիռը մոտեցել էր ռազմական օբյեկտներից մեկին, իսկ ավտոնոմ գործող ՀՕՊ մարտկոցի համար այն ընկալվեր էր որպես ռազմական թիրախ:

Նշենք, որ ինքնաթիռի կործանման վայրից մի քանի կմ հեռավորության վրա տեղակայված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռաշինական օբյեկտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *