Հունվարի 21-ին Արցախի Պաշտպանության բանակում նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ կայացել է ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ ամփոփվել 2019 թվականի ուսումնական տարին, ներկա են եղել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեղակալների ու ենթակա կառույցների պատասխանատուների հետ, գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները, զինկոմիսարներ, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Կարեն Աբրահամյանը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է պլանավորման, վերահսկողական աշխատանքների մշտական իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ժամանակ ստեղծագործ մոտեցումներ կիրառելու հարցերի վրա։