Հունվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ֊գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է վրացի պաշտոնակից Իրաքլի Ղարիբաշվիլիին։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ կողմերը ստորագրել են երկկողմ համագործակցության 2020թ․ պլանը, որով նախատեսվում է փորձագետների փոխայցեր, ռազմական պատրաստության համատեղ միջոցառումներ ևն։

Նշվում է, որ պատվիրակությունների հանդիպումից հետո երկու երկրների նախարարները համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։
Հիշեցնենք, որ կողմերի նախորդ հանդիպումը եղել էր 2019թ․ հունիսի 12-ին Ադրբեջանում՝ Վրաստան֊Թուրքիա֊Ադրբեջան պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում։ 2019թ․ հունիսին ստորագրվել էր ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը։