2019թ. դեկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում Ռազմինֆոյին բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2 կորստի մասին, երկուսն էլ՝ ոչ մարտական։
Դեկտեմբերի 4-ին մահացել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար, կապիտան Մելիքզադե Աբբաս Սալեհ օղլուն (Məlikzadə Abbas Saleh oğlu): Կապիտանը ծառայության ընթացքում վատ էր զգացել, դիմել բուժկետ, որտեղից նրան զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
Դեկտեմբերի 24-ին իր բնակարանում հայտանբերվել էր Ադրբեջանի ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ Ռավան Նասիբովի (Rəvan Nəsibov) դին՝ երակները կտրված վիճակում: Նասիբովն աշխատում էր Ադրբեջանի Մասալլը շրջանի զինկոմիսարիատում։

Ադրբեջանի ԶՈւ և հարակից ուժային կառույցների կորուստները 2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը.
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Անհայտ |
Հունվար | – | 2 | – |
Փետրվար | 1 | – | – |
Մարտ | 2 | 4 | 1 |
Ապրիլ | 1 | – | – |
Մայիս | 1 | – | – |
Հունիս | 1 | 2 | 1 |
Հուլիս | – | 8 | 1 |
Օգոստոս | – | 3 | – |
Սեպտեմբեր | 1 | 7 | 3 |
Հոկտեմբեր | – | 1 | – |
Նոյեմբեր | 1 | 1 | – |
Դեկտեմբեր | – | 2 | – |
Ընդհանուր | 8 | 30 | 6 |
Հայկական բանակի կորուստները՝ այստեղ։