Մահացել է Ադրբեջանի բանակի կապիտան

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, հրետանային դիվիզիոններից մեկի հրամանատար, կապիտան Մելիքզադե Աբբաս Սալեհ օղլուն (Məlikzadə Abbas Saleh oğlu):

Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հաստատել է «Յենիջաղ» լրատվակայքին: Ադրբեջանական մեկ այլ լրատվակայք էլ՝ «Ազվիժըն»-ը նշում է, որ կապիտանը ծառայության ընթացքում վատ է զգացել, դիմել բուժկետ, որտեղից նրան զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 43 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *