2019 թվականի դեկտեմբերի 1–ից 30–ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 2 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։
Ոչ մարտական
• Ժամկետային Արթուր Իշխանի Աջամյանը մահացել է դեկտեմբերի 2–ին, դիրքում, նախնական՝ սպանության հետևանքով։ [Աղբյուրը՝ ՊԲ]
• Պայմանագրային Հարություն Սարգսյանը մահացել է ինֆարկտից, դեկտեմբերի 12–ին։ [Պաշտպանական գերատեսչությունը չի հայտարարել զինծառայողի մահվան մասին, աղբյուրը ՀՀ դատախազությանը ուղարկված հարցման պատասխանն է։]
Ամիս | Մարտական | Ոչ մարտական |
Հունվար | 0 | 5 |
Փետրվար | 0 | 3 |
Մարտ | 0 | 5 |
Ապրիլ | 0 | 3 |
Մայիս | 0 | 5 |
Հունիս | 2 | 6 |
Հուլիս | 1 | 4 |
Օգոստոս | 0 | 3 |
Սեպտեմբեր | 0 | 2 |
Հոկտեմբեր | 1 | 2 |
Նոյեմբեր | 0 | 5 |
Դեկտեմբեր | 0 | 2 |
Ընդհանուր | 4 | 45 |
Ադրբեջանական ուժային կառույցների կորուստները՝ այստեղ։