Հայաստանը ստացել է «Տոռ» զենիթահրթիռային համալիրները․ Թարմացված

Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները:

ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԶՈւ «Տոռ-Մ2ԿՄ» ԶՀՀ-ն

Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մտադրության մասին մասին նախկինում էլի է խոսվել։ Մասնավորապես 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը անգամ անոնս արեց, որ ՀՀ ԶՈՒ զարգացման «Յոթնամյա ծրագրի» շրջանակում ամիսներ անց Հայաստանի ՀՕՊ կազմում կհայտնվեն նաև «Տոռ» զնեիթահրթիռային համալիրները։ Ինչպես մեզ հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գնման պայմանագիրը ստորագրվել է 2019թ. հունիսին։

Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Խոցման առավելագույն հեռավորությունը – 15 կմ
  • Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48
  • Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը –  4
  • Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8
  • Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ
  • Անձնակազմը – 3 մարդ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *