Երկու ամսում թշնամու կրակից վիրավորվել է 5 զինծառայող

2019 թվականի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը հակառակորդի գործողությունների պատճառով վիրավորվել է ՀՀ ԶՈւ և ՊԲ 5 զինծառայող։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են դատախազությունից։

Թեև այս ընթացքում հայտարարվել են զինծառայողների վիրավորվելու դեպքերի մասին, ՀՀ ՊՆ մոտեցումը վիրավորման դեպքերի լուսաբանման հարցում հետևյալն է. վիրավորների առկայության մասին սովորաբար չի հայտարարվում, որպեսզի հակառակորդը լրացուցիչ տեղեկություններ չստանա իր գործողությունների արդյունքների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *