Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ է գնում

ՀՀ զինված ուժերի սպառազինության շարքերը շուտով կհամալրեն «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։

Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։

Ռուսաստանյան արտադրության համալիրները կգնվեն բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում։

9Կ330 «Տոռ» զենիթահրթիռային համալիրը

Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Խոցման առավելագույն հեռավորությունը – 12 կմ
  • Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48
  • Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը –  4
  • Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8
  • Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ
  • Անձնակազմը – 3 մարդ

9Կ330 «Տոռ» զենիթահրթիռային համալիրը

One response to “Հայաստանը «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ է գնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *