«Ես եմ»-ը զինված ուժերի համար կարևոր ծրագիր է․ Դավիթ Տոնոյան

Պաշտպանության բանակի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ Նրան ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին և նշել, որ սա զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։

«Ես եմ» ծրագրի մասին առաջին անգամ հայտարավել է 2017-ի «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ, սկսել է գործել 2017-ի ձմեռային զորակոչից։ Արդեն զորակոչվել է 150 երիտասարդ, նրանք ծառայելու են 3 տարի, որից առաջին 5 ամիսը՝ ուսումնական զորամասում։ Մնացած 2,5 տարվա ամեն ամսվա 2 շաբաթը լինելու են մարտական դիրքերում, 1 շաբաթ՝ զորամասում և 1 շաբաթ էլ՝ արձակման մեջ, իսկ ծառայության ավարտին ստանալու են 5 մլն դրամ՝ նպատակային ծախսերի համար, օրինակ՝ ուսման, հիփոթեքի ևն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *