Լիբիական բանակը խոցել է թուրքական Bayraktar TB 2 ԱԹՍ-ն

Դեկտեմբերի 13-ին «Լիբիայի ազգային բանակն» ավիահարվածներ է հասցրել Միսրաթայի ավիացիոն ակադեմիայի ուղղությամբ՝ Թուրքիայի հովանավորյալ Լիբիայի՝ «Ազգային համաձայնության կառավարության» ուժերի դեմ՝ թիրախավորելով առավոտյան Ստամբուլից Միսրաթա ուղարկված թուրքական ԱԹՍ֊ների նոր կազմը։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ռազմական փորձագետ Babak Taghvee֊ն։ Բացի այդ՝ Լիբիայի կառավարական բանակը Տրիպոլիում արդեն խոցել է թուրքական Bayraktar TB 2 տեսակի 1 ԱԹՍ։

Լիբիայի ազգային բանակը խոցել է թուրքական Bayraktar TB 2 տեսակի ԱԹՍ֊ն

Ինչպես հայտնում է ամերիկյան Jane’s ռազմական հանդեսը, դեկտեմբերի 11-ին ՄԱԿ֊ի փորձագետների խումբը զեկույց է հրապարակել Լիբիայի վերաբերյալ, որտեղ նշվում է, որ Լիբիայում 2019թ․ հունիսից մի շարք Bayraktar ԱԹՍ֊ներ են ոչնչացվել։

Ըստ աղբյուրի՝ ԱԹՍ֊ներից երկուսը խոցվել են հունիսի 6-7-ին Միսրաթայի ավիացիոն ակադեմիայում, իսկ երրորդը՝ հունիսի 30-ին։ Զեկույցում մի շարք աղբյուրներին հղում անելով (որոնց մի մասն, ըստ աղբյուրի, հաստատված չեն) նշվում է, որ օգոստոսի 5-ին խոցվել է թուրքական ևս 9 ԱԹՍ։

2019թ․ մայիսի 19-ին նավով, Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» մայրաքաղաք՝ Տրիպոլի էր ուղարկվել 24 միավոր թուրքական BMC արտադրության Kipri-2 զրահամեքենա՝ որպես նվեր այդ կառավարությանը Թուրքիայից:

Ըստ ՄԱԿ֊ի զեկույցի՝ մայիսին այդ նավում եղել է նաև երկու Ford 2533 բեռնատար, որոնցից բեռնաթափվել են Bayraktar TB 2 ԱԹՍ֊ների համար նախատեսված պլատֆորմներ։

Հիշեցնենք, որ 2011թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ գործող «Լիբիայի ազգային բանակի» (Libyan national army) վրա։ Հաֆթարի ուժերը «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019թ․ ապրիլից վերսկսել են պայքարը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ-Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *