Ռուսաստանում Մի-28 է վթարվել. կան զոհեր

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում վայրէջքի պատրաստվելիս վթարվել է զինված ուժերի Մի-28 հարվածային ուղղաթիռ, երկու օդաչուն էլ զոհվել են։ Ուղղաթիռը բարձրացել էր օդ՝ բարդ կլիմայական պայմաններում ուսումնական թռիչք անելու համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի սև արկղերը, դրանք վնասցած չեն։

Ուժային կառույցներում գործակալության աղբյուրն ասել է, որ հիմնական վարկածները սխալ պիլոտաժն կամ տեխնիկական անսարքությունն են։ Այս պահին պաշտոնապես հարուցված է քրգործ՝ թռիչքի կամ թռիչքի պատրաստվելու կանոնների խախտման հոդվածով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *