100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 10-ը ռուսական են

Ստոկհոլմյան SIPRI ինստիտուտի տվյալների՝ 2018 թ. ամենաշատ ռազմական արտադարանք վաճառած 100 երկրի ցանկում կա 10 ռուսաստանյան ընկերություն: Ըստ որում՝ նշվածների մեծ մասը կորպորացիաներ են, որոնց կազմում կան տարբեր առաջատար ընկերություններ: Ռուսաստանին բաժին է ընկել համաշխարհային զենքի վաճառքի 8,6 տոկոսը (36,2 մլրդ ԱՄՆ դոլար):

Վերջին տարիներին Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունները զգալիորեն ավելացրել են ռազմական արտադրանքի վաճառքի ծավալները: Ըստ նույն SIPRI-ի՝ 2015 թ. ՌԴ-ին բաժին էր ընկել զենքի համաշխարհային վաճառքի 3,8 տոկոսը, 2017–ին՝ 7.1 տոկոսը:

20182017
Ընկերություն
վաճառք (մլն $)Ռազմական արտադրանքի բաժինը
910 Алмаз-Антей 964098 %
1815Объед. судостроительная корп.470084 %
1514Объединенная авиастроительная корп. 542083 %
5237Вертолеты России181060 %
2624Тактическое ракетное вооружение360098 %
4035Высокоточные комплексы263097 %
3332Объед. двигателестр. корп.295076 %
6468Уралвагонзавод137062 %
5346«Концерн Радиоэлектронные технологии»177092 %
4543 Росэлектроника 233087 %

«Ալմազ–Անտեյ» ընկերությունը վերջին 10 տարում երկրորդ անգամ թոփ 10–ում է և ծածկում է թոփ 100–ում հայտված ռուսական ընկերություների ռազմական արտադրանքի վաճառքի 27 տոկոսը:

Ընկերության վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է 18 տոկոսով, ինչը պայմանավորված է ոչ միայն ներքին պատվերների աճով, այլև օտարերկրյա պատվիրատուների հետ գործարքներով։ Հիշեցնենք, որ ընկերությունը Թուրքիայի և Հնդկաստանի համար արտադրում է Ս-400 ԶՀՀ համակարգեր։

Ի հակառակ «Ալմազ–Անտեյի» ցուցանիշին, «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը զիջել է դիրքերը 15 հորիզոնականով։ «Միացյալ ավիաշինական կորպորացիան» և «ԿՐԵՏ»–ի վաճառքի ծավալները ընկել են մինչև 15 տոկոս։

SIPRI-ն գրում է, որ ցանկում ներառված բոլոր ռուսական ընկերությունների բաժնետերը պետությունն է և դրանք կախվածություն ունեն ներքին ռազմական պատվերներից։

Ավելացնենք, որ պետությունը փորձում է շտկել իրավիճակը*՝ ընկերություններից պահանջելով, մեծացնեն քաղաքացիական արտադրանքի թողարկման բաժինը։ Դեռ 2016–ին, Ռուսաստանի նախագահ առաջադրանք էր տվել աստիճանաբար քաղաքաիական արտադրանքի ծավալները մինչև 2030 հասցնել 50%–ի:

*Առհասարակ ռազմական և քաղաքացիական սպառման արտադրանքի հավասարակշռումը նվազեցնում է գործարանների սնանկանալու ռիսկերը։

Այս ցուցակները բավականին հարաբերական են, քանի որ շատ հաճախ ցուցակ կազմող ինստիտուտները, կայքերը հիմնվում են բաց աղբյուրների տվյալների վրա, որոնք կարող են ստույգ չլինել:

Ցուցակի մասին կարող եք կարդալ այստեղ։* Ցուցակում առհասարակն ընդգրկված են չինական ընկերություները: Ըստ SIPRI-ի՝ նրանք հստակ տվյալներ չեն գտել։

2018-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն ըստ երկրների
2018-ին զենքի համաշխարհային վաճառքի ցուցակն` ըստ երկրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *