Սիրիայում 3 ռուս զինծառայող է վիրավորվել

Այսօր՝ դեկտեմբերի 2–ին Սիրիայի հյուսիսային հատվածում ինքնաշեն պայթուցիկի պայթյունից վիրավորվել է Ռուսաստանի զինված ուժերի 3 զինծառայող։ Զինծառայողները եղել են զրահամեքենայով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին, հղում անելով ՌԴ ՊՆ–ին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ռուսաստանի ՊՆ տվյալներով՝ զինծառայողները Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ Կորան բնակավայրի մոտ դուրս էին եկել ռուս–թուրքական համատեղ պարեկության համար հետախուզության։

2015 թվականին՝ մինչև Սիրիա զորք ուղարկելը, Ռուսաստանը օրենք էր ընդունել, որով խաղաղ ժամանակ հատուկ գործողությունների ընթացքում զոհվածների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *