Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ դիրքերից մեկում «դեռևս չպարզված հանգամանքներում» հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՊԲկայքը։