ՌԴ-ում արգելվել է խաղաղ ժամանակ հատուկ գործողություններում զոհվածների մասին տեղեկություն հրապարակել

Մայիսի 28-ին հրապարակվել է ՌԴ նախագահի հրամանագիրը, որով փոփոխություններ են արվել երկրի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցուցակում, մասնավորապես՝ ներկայում այդ ցուցակի մեջ ավելացվել են խաղաղ պայմաններում հատուկ գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների մասին տվյալները: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցուցակում «Տեղեկություններ, որոնք բացահայտում են ռազմական դրության ժամանակ անձնակազմի կորուստները» բաժնում ավելացվել է «խաղաղ ժամանակ անցկացված հատուկ գործողությունների ընթացքում» բառակապակցությունը:

Բացի այդ, փոփոխություններ են կատարվել նաև ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների ցուցակի՝ ենթակառուցվածքներին, հատուկ պահպանվող օբյեկտներին և բնակչության քաղպաշտպանությանը վերաբերող հատվածներում, ինչի մասին հայտնի է դառնում հրապարակված հրամանագրից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *