Հուլիսի 28-ին սահմանի հյուսիս-արևելյան հատվածում (Տավուշ) ադրբեջանական կողմի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ հուլիսի 27-ին, սահմանի նույն ուղղությամբ կրկին հակառակորդի կրակոցից վիրավորվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: