Հուլիսի 27-ին Տավուշում հակառակորդի կրակից վիրավորվել է ԶՈւ զինծառայող

Հուլիսի 27-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Տավուշի մարզում, հակառակորդի կրակից վիրավորվել է մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող: Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է․

«Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում: Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»:

Նշենք, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ սահմանին եղել է փոխհրաձգություն, վնասվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «ԿԱՄԱԶ»։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբրև այս «Կամազի» վրա է կրակել հայկական կողմը
Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբրև այս «Կամազի» վրա է կրակել հայկական կողմը


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *