Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հնարավոր է ավելացնեն Սիրիայում զորքերի քանակը

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, արձագանքելով Սիրիայում կոալիցիոն ուժերի ավելացման ԱՄՆ–ի կոչին, պատրաստակամություն են հայտնել ավելացնել իրենց զորքերի քանակը Սիրիայում։

Այս մասին հուլիսի 10–ին հայտնել է բրիտանական The Guardian թերթը։

Թերթի տվյալներով Բրիտանիան և Ֆրանսիան ավելացնելու են իրենց զորքերի քանակը 10-15%–ով, ամենայն հավանականությամբ խոսքը հատուկջոկատայինների մասին է։ Զորքերի կոնկրետ թվաքանակի մասին տվյալներ չկան: սակայն

Նշենք, որ նույն կոչով ԱՄՆ–ն դիմել էր նաև Գերմանիային և Նիդերլանդներին, սակայն վերջիններս վերժել էին (1,2) առաջարկը։ Ի տարբերություն Գերմանիայի և Նիդերլանդների՝ Իտալիան և Դանին դեռևս չեն պատասխանել ԱՄՆ–ի կոչին։

Սիրիայում Ֆրանսիայի ԶՈւ զինծառայողներ (արխիվ)
Սիրիայում Ֆրանսիայի ԶՈւ զինծառայողներ (արխիվ)

Սիրիայում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիան սատարում է սիրիական ընդդիմադիր ուժերին։ Կոալիցիայի կազմում բրիտանացի զհատուկջոկատայիններ առաջին անգամ նկատվել են 2016 թվականին։ Նշենք նաև, որ 2018–ին Ֆրանսիան կրկին զորք էր ուղարկել Սիրիա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *