Ֆրանսիան զորք է ուղարկել Սիրիա՝ ԱՄՆ կոալիցիան ուժեղացնելու

ՄԱՆ պաշտպանության քարտուղար (նախարար) Ջիմ Մետտիսը հայտարարել է, որ Ֆրանսիան հատուկ նշանակության ուժեր է ուղրակել Սիրիա: Ֆրանսիակն զորքերը կօգնեն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային, որն այնտեղ դաշնակցում է քուրդ-արաբական ուժերի հետ: Հայտնում է AFP գործակալությունը:

Ըստ Մետտիսի՝ ֆրանսիական զորքերը պետք է օգնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարն ավելացրել է, որ իրենք առայժմ դուրս չեն բերում զորքերը Սիրիայից: Նա նշել է, որ այս պահին ռազմական գործողություններն են վարում ԻՊ ուժերի դեմ, որին ակտիվորեն ներգրավվել է Իրաքը, երկու շաբաթ է, ինչ իր զորքերն է ուղարկել Ֆրանսիան:

Այսպիսով պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն ոչ միայն չի պատրաստվում առայժմ լքել Սիրիան, այլ իր դաշնակիցների հետ ավելի է մեծացնում այնտեղ առկա զինուժի թվաքանակը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դաշնակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ, որոնց շարքում մեծամասնությունը քրդական զինուժն է: Քրդական այդ ուժերին էլ ԱՄՆ նատօյական դաշնակից Թուրքիան համարում է «ահաբեկչական», ինչը լարված է պահում նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:

Ավելացնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համատեղ հրթիռակոծել էին Սիրիայի կառավարական ուժերի մի շարք օբյեկտներ: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, թե իրենք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզել զորքրեը պահել Սիրիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *