Ադրբեջան են ժամանել ՌԴ ԶՈւ և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության պատվիրակությունները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Թոդ Ուոլսթերի ղեկավարությամբ: Նրանք հանդիպել են այսօր՝ հուլիսի 10-ին:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում և Աֆղանստանում, ՆԱՏՕ–Ռուսաստան «սահմանին» միջադեպերի կանխման միջոցառումները, և ընդհանուր անվտանգային հարցեր:
Բացի այդ, պատվիրակություններին առանձին ընդունել են Ադրբեջանի նախագահը, ինչպես նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
ՆԱՏՕ-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան ձևաչափով հանդիպումներ Բաքվում եղել են նաև նախկինում: 2018-ի ապրիլին ևս կայացել էր նույն ձևաչափով հանդիպում, 2017-ի սեպտեմբերի 7-ին, Բաքվում հանդիպել են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը և Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմով:
Ավելի վաղ՝ 2017 թ. փետրվարի 16-ին, կրկին Բաքվում հանդիպել էին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: