ԱՄՆ դիրքորոշումն Ս–400-ների հարցում չի փոխվել. Պետքարտուղարություն

Եթե Թուրքիան ստանա ռուսական արտադրության Ս–400 ՀՕՊ համակարգերը, ապա կենթարկվի իրական և ոչ դրական հետևանքների, որոնցից մեկը F-35 կործանիչների արտադրության ծրագրից դուրս մնալն է։

Այս մասին հուլիսի 9-ին բրիֆինգի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը։ Ըստ նրա՝ ամերիկյան կողմը գրեթե ամեն օր տարբեր թերթերում նյութեր է կարդում այն մասին, որ Թուրքիան այսօր-վաղը ստանալու է ռուսական համակարգերը, սակայն սա իրենց համար նորություն չէ, իսկ ԱՄՆ դիրքորոշումը թուրք-ռուսական գործարքի վերաբերյալ չի փոխվել։

Օրթագուսը նշել է, որ բոլորն էլ, այդ թվում՝ թուրքական իշխանությունները, գիտեն, որ Կոնգրեսն ընդունել է «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ամերիկյան օրենքի շուրջ որոշում, ըստ որի՝ Թուրքիան կնեթարկվի պատժամիջոցների, եթե ստանա ռուսական համակարգերը։

Հիշեցնենք, որ թուրքական աղբյուրների պնդմամբ՝ Ս–400-ների առաջին մարտկոցը Թուրքիա պետք է հասնի այս շաբաթ, մասնավորապես նշվում էր, որ դրանք Թուրքիայում պետք է լինեին երեկ՝ հուլիսի 9-ին, սակայն սա հաստատող տեղեկություններ առայժմ չկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *