Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և «Ռոսօբորոնոէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևը քննարկել են ՀՀ––ին տված վարկի, ինչպես նաև միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը:
Պաշտոնյաները քննարկել են ՀՀ ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ:
Պայմանավորվածություններ են ձեռք բերել հունիսի 3-ից 7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից արդեն համանման երկու վարկ է վերցրել։ 200 մլն դոլարի վարկով մատակարարումներն արդեն ավարտվել են, իսկ 100 մլն վարկով նախատեսված սպառազինությունը արտադրության փուլում է։ Բացի այդ, Հայաստանը մտադիր է ևս մեկ վարկ վերցնել՝ 100 մլն դոլարի չափով։