Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում դեպի վրացական վանական համալիր

Ադրբեջանական կողմը կարծես չի պատրաստավում վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքից հետ կանգնել, ավելին՝ գործնականում հակառակ քայլերն է անում՝ կառուցելով դեպի հարակից բարձունք գնացող նոր ճանապարհ:

Կառուցվող նոր ճանապարհը նկատվում է վանական համալիրի շուրջ ծագած խնդրի մասին Aliq Media-ի պատրաստած ռեպորտաժում: Արբանյակային լուսանկարները ևս հաստատում են ճանապարհի կառուցումը:

Ըստ արբանյակային լուսանկարների՝ ճանապարհի կառուցումը մեկնարկել է առնվազն մայիսի 17-ից հետո՝ մինչև մայիսի 27-ը ընկած հատվածում: Ճանապարհը տանում է դեպի այն բարձունքը, որտեղ տեղակայված է վանական համալիրը:

Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ կառւոցվող ադրբեջանական նոր ճանապարհը
Դավիթ Գարեջիի վանական համալիրի մոտ կառւոցվող ադրբեջանական նոր ճանապարհը

Վանական համալիրը անմիջապես վրաց-ադրբեջանական սահմանին է ադրբեջանցի սահմանապահները պարբերաբար մուտք են գործում համալիրի տարածք: Հերթական նման միջադեպը եղել էր ապրիլի վերջին. սահմանապահները չէին թույլատրել վրացի հոգևորականներին մուտք գործել համալիր, ինչը վրացական կողմում առաջացրել էր հասարակական դժգոհություն: Հատկանշական է նաև, որ միջադեպից հետո մայիս ամսվա ընթացքումեղել է Ադրբեջանի և Վրաստանի սահմանապահ ուժերի ղեկավարների 2 հանդիպում:

Վրացիները Դավիթ Գարեջին չեն զիջելու Ադրբեջանին. տեսանյութ վրաց-ադրբեջանական սահմանից. Aliq Media

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *