Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ Օլեգ Բելոկոնևը այցելել է ադրբեջանական զորամասեր, այդ թվում՝ առանձին հրթիռային զորամաս, որտեղ ցուցադրել են Ադրբեջանի սպառազինությունում առկա բելառուսական «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ները:
Մեկ այլ զորամասում գեներալ-գնդապետ Բելոկոնևին են ներկայացրել զինտեխնիկա, զինծառայողների կենցաղային պայմանները՝ զորանոցները, վարչական շենքերը ևն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի հրավերով Բելոկոնևը մայիսի 5-ից Ադրբեջանում է, այցը տևելու է մինչև մայիսի 8-ը:
Բելոկոնևը արդեն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովին: Քննարկվել է երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր, ինչպես նաև մասնագետների փոխադարձ այցերն ու համատեղ զորավարժությունները։