Մայիսի 6-ին Բելառուսի ԶՈւ ԳՇ Օլեգ Բելոկոնևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիգովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր, ինչպես նաև մասնագետների փոխադարձ այցերն ու համատեղ զորավարժությունները։
Կողմերը խոսել են նաև Բելառուսում արտադրվող և Ադրբեջանի սպառազինություն ընդգրկված ռազմական նշանակության տարբեր միջոցներից:
Նշենք, որ Բելառուսի ԶՈւ ԳՇ պետը Նեմջեդդին Սադիգովի հրավերով մայիսի 5-8-ը պաշտոնական այցով Ադրբեջանում է լինելու։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին հանդիպել էին Զաքիր Հասանովը և Բելառուսի ԳՇ պետը, իսկ նույն տարվա օգոստոսին էլ՝ երկու երկրների ԶՈւ ԳՇ պետերը՝ Բելառուսում: